Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Իրանի պատվիրակությունը կմեկնի Վիեննա՝ շարունակելու միջուկային համաձայնագրի շուրջ բանակցությունները
Իրանական պատվիրակությունը մի քանի ժամվա ընթացքում կմեկնի Վիեննա՝ շարունակելու միջուկային համաձայնագրի շուրջ բանակցությունները։ Այս մասին չորեքշաբթի օրը հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Կանանի Չաֆին։
«Մեր երկրի նկատմամբ անարդար պատժամիջոցները չեղարկելու քաղաքականության շրջանակում իրանական բանակցային խումբը՝ Ալի Բաղերի Կանիի գլխավորությամբ, մի քանի ժամից կմեկնի Վիեննա»,-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ նրա խոսքը մեջբերում է Իրանի նախարարության մամուլի ծառայությունը։ Դիվանագետի խոսքով՝ բանակցությունների այս փուլի ընթացքում քննարկում և մտքերի փոխանակում է լինելու կողմերի ներկայացրած առաջարկների, այդ թվում՝ Իրանի առաջարկած գաղափարների շուրջ։
Չորեքշաբթի ավելի վաղ Իրանի խորհրդարանի (մեջլիսի) պատգամավոր Ջավադ Քարիմի Գոդուսին հայտարարել էր, որ միջուկային գործարքի վերականգնման բանակցային գործընթացը կարող է վերսկսվել օգոստոսի 8-ից հետո։