ՆԱՏՕ-ն Հարավային Կովկասն համարում է դաշինքի ռազմավարական տարածաշրջան
Քաղաքական
17:35 03/08/2022
Տարածաշրջան

ՆԱՏՕ-ն Հարավային Կովկասն համարում է դաշինքի ռազմավարական տարածաշրջան

Հարավային Կովկասը ՆԱՏՕ-ի համար ռազմավարական տարածաշրջան է: Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով և անվտանգության քաղաքականության գծով օգնականի տեղակալ, Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան: Լուրը փոխանցում է «Գազետա ռու»-ն: 

Կոլոմինան ասել է, որ ՆԱՏՕ-ն «լիովին աջակցում է» Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ներկայիս ջանքերին։ «Միաժամանակ, երկու երկրների հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցությունները կնպաստեն «ՆԱՏՕ-ի համար ռազմավարական նշանակություն ունեցող Հարավային Կովկասի կայունությանն ու բարգավաճմանը»,-ասել է նա։
 

Placeholder
ՆԱՏՕ-ն Հարավային Կովկասն համարում է դաշինքի ռազմավարական տարածաշրջան