ԵՄ-ն իր հիվանդանոցներում բուժում է 1000 վիրավոր ուկրաինացու
Աշխարհում
16:10 05/08/2022
Աշխարհ

ԵՄ-ն իր հիվանդանոցներում բուժում է 1000 վիրավոր ուկրաինացու

Եվրամիությունն իր տարածքում գտնվող հիվանդանոցներում բուժման կուրսեր է տրամադրել 1000 վիրավոր ուկրաինացու։ Այս մասին ուրբաթ օրը Բրյուսելում կայացած ճեպազրույցում հայտարարել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Միրիամ Գարսիա Ֆերերը։

«Մինչ օրս ԵՄ-ն Ուկրաինայից 1000 մարդու բժշկական հիմքերով տարհանումներ է իրականացրել, որոնք իրականացվել են քաղաքացիական պաշտպանության եվրոպական մեխանիզմի միջոցով: Տեղական հիվանդանոցների վրա ճնշումը նվազեցնելու համար ԵՄ-ն ապահովել է հիվանդների տեղափոխումը ԵՄ երկրների հիվանդանոցներ, որտեղ ազատ տեղեր կան, ընդհանուր առմամբ հիվանդները տեղավորվել են ԵՄ 18 երկրում»,-Ֆերերի խոսքերը մեջբերել է ՏԱՍՍ-ը։

Նրա խոսքով, հաշվի առնելով Ուկրաինայում վիրավորների մեծ թիվը, ԵՄ երկրները որոշել էին մարտի 11-ից սկսել այս երկրի բնակիչների բուժումը՝ ազգային առողջապահական համակարգում իրավիճակը մեղմելու համար։ Նա չի հստակեցրել, թե ԵՄ հիվանդանոցներում տեղաբաշխված հիվանդների, որ մասն են ռազմական գործողությունների անմիջական մասնակիցները։

Placeholder
ԵՄ-ն իր հիվանդանոցներում բուժում է 1000 վիրավոր ուկրաինացու