Թուրքիայում բռնկված հրդեհը դեռևս չի հաջողվում մեկուսացնել
Տարածաշրջան
18:15 05/08/2022
Տարածաշրջան

Թուրքիայում բռնկված հրդեհը դեռևս չի հաջողվում մեկուսացնել

Թուրքիայի Մերսին նահանգի Թորոսլար  և Թարսուս (Տարսոն) շրջաններին հարակից անտառում օգոստոսի 3-ին դեռևս անհայտ պայմաններում բռնկված հրդեհը դեռևս չի հաջողվում մեկուսացնել: Այս մասին գրում է Ermenihaber-ը։

Հաղորդվում է, որ արդեն 3 օր շարունակվող հրդեհը մարելու համար մոբիլիզացվել է 6 հրշեջ ուղղաթիռ, 23 հրշեջ մեքենա և մեծ թվով հրշեջ անձնակազմ:

Գիշերն ընդհատված աշխատանքներն օգոստոսի 5-ի վաղ առավոտյան վերսկսվել են, սակայն արդեն առանց հրշեջ ուղղաթիռների մասնակցության, քանի որ լեռնային ռելիեֆը դրանց օգտագործումը ռիսկային է դարձրել:

Placeholder
Թուրքիայում բռնկված հրդեհը դեռևս չի հաջողվում մեկուսացնել