ԱԹՍ-ների արտահանման ոլորտում Իրանը մինչև 2028 թվականը կփոխարինի Թուրքիային
Քաղաքական
17:51 08/08/2022
Տարածաշրջան

ԱԹՍ-ների արտահանման ոլորտում Իրանը մինչև 2028 թվականը կփոխարինի Թուրքիային

Իրանը մինչև 2028 թվականը կարող է փոխարինել Թուրքիայի տեղը ԱԹՍ-ների արտահանման շուկայում և տիրանալ անօդաչու թռչող սարքերի համաշխարհային շուկայական արժեքի 25 տոկոսին։

parstoday.com-ի հաղորդմամբ, ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանն հուլիսի 11-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ  Իրանը շուտով մի քանի հարյուր անօդաչու թռչող սարքեր կարտահանի Ռուսաստան: 

Մի քանի ամիս առաջ Տաջիկստանում երկու երկրների պաշտոնյաների ներկայությամբ բացվել է իրանական «Աբաբիլ 2» անօդաչու թռչող սարքերի գործարանը։

Իրանի արտադրության անօդաչու սարքերի մասին Centcom-ի հրամանատար Գեներալ Մաքենզի  ասել է. «Անօդաչու սարքերը նոր և բարդ սպառնալիք են մեր ուժերի և մեր դաշնակիցների համար: Կորեական պատերազմից հետո առաջին անգամ մենք գործում ենք առանց օդային ամբողջական գերազանցության»։

Placeholder
ԱԹՍ-ների արտահանման ոլորտում Իրանը մինչև 2028 թվականը կփոխարինի Թուրքիային