Milliyet. Թուրքիան և Ռուսաստանը առևտրում կարող են անցնել ազգային արժույթների օգտագործմանը
Տնտեսություն
10:27 08/08/2022
Տարածաշրջան

Milliyet. Թուրքիան և Ռուսաստանը առևտրում կարող են անցնել ազգային արժույթների օգտագործմանը

Ռուսաստանն ու Թուրքիան կարող են ամբողջությամբ անցնել առևտրում ազգային արժույթների օգտագործմանը։ Milliyet թերթի լուրը ներկայացնում է «Գազետա ռու»-ն:

Պարբերականի տվյալներով՝ ռուսական ռուբլին հիմնականում կօգտագործվի երկու երկրների միջև գազի դիմաց վճարելու համար։ Դրանից հետո նախատեսվում է «երկու երկրների միջև թուրքական լիրայի ներդրումը և դոլարի ու եվրոյի փոխարեն տեղական արժույթների օգտագործումը»։

Ակնկալվում է նաև, որ տեղական արժույթներով առևտուրը կապահովի Թուրքիայի արժութային պահուստների պաշտպանությունը»,-գրում է թերթը։

Placeholder
Milliyet. Թուրքիան և Ռուսաստանը առևտրում կարող են անցնել ազգային արժույթների օգտագործմանը