Վահագն Վերմիշյանը տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ. Պաշտպան
Իրավունք
14:09 08/08/2022
Հայաստան

Վահագն Վերմիշյանը տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ. Պաշտպան

Անազատության մեջ գտնվող ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանը տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։ 

«Առողջական վիճակի սրացումից շուրջ մեկ ամիս անց Վահագն Վերմիշյանը բերվել է Էրեբունի ԲԿ: Մանրամասները հետազոտություններից հետո»,- գրել է Վ.Վերմիշյանի պաշտպան Ալեքսանդր Կոչուբաևը։ 

Հիշեցնենք, որ  հուլիսի 25-ին  դատական նիստերի դահլիճում Վահագն Վերմիշյանի ինքնազգացողությունը վատացել էր և դատական նիստը ընդմիջվել էր:

Վ. Վերմիշյանը կալանավորվել է առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու գործով։

 

Placeholder
Վահագն Վերմիշյանը տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ. Պաշտպան