Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Շախմատի օլիմպիադա. Հայաստանի հավաքականներն այսօր մրցում են Ադրբեջանի հետ
Հնդկաստանի Չեննայ քաղաքում այսօր կկայանան Շախմատի համաշխարհային 44-րդ օլիմպիադայի 10-րդ տուրի պարտիաները: Հայաստանի կանանց և տղամարդկանց հավաքականներն այսօր մրցում են Ադրբեջանի հետ:
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը 9-րդ տուրում կրել է առաջին պարտությունը՝ 1:3 հաշվով զիջելով Ուզբեկստանին: 9-րդ տուրից հետո Հայաստանի հավաքականը և Հնդկաստանի երկրորդ թիմն ունեն 15-ական միավոր։
9-րդ տուրում Հայաստանի կանանաց հավաքականը մրցել են ռումինացիների հետ և 3:1 հաշվով հաղթանակ տարել: Հայաստանի կանանց հավաքականը 14 միավորով բաժանում է 5-9-րդ տեղերը:
Համաշխարհային օլիմպիադայում կանցկացվի 11 տուր։