Եվրոպայի առաջնություններ՝ Մյունխենում
Սպորտ
15:43 09/08/2022
Հայաստան

Եվրոպայի առաջնություններ՝ Մյունխենում

Մյունխենում օգոստոսի 11-21-ը կկայանա Եվրոպայի համալիր առաջնությունը: Ծրագրում ընդգրկված են աթլետիկա, լողափնյա վոլեյբոլ, կանոէ սպրինտ, հեծանվավազք, մարմնամարզություն, թիավարություն, ժայռամագլցում, սեղանի թենիս և եռամարտ մարզաձևերը:

Առաջնության 11 օրերի  ընթացքում շուրջ  4800 մարզիկ – մարզուհիներ ինը մարզաձևերում կպայքարեն մեդալների 176 հավաքածուի համար:

Միջոցառումը կազմակերպիչ երկիր  Գերմանիայի ամենամեծ մարզական իրադարձությունը կհանդիսանա վերջին կես դարի ընթացքում: Այն կդառնա 1972թ.  Մյունխենում կայացած ամառային 20 -րդ  օլիմպիական խաղերի տարեդարձի տոնակատարությունների գագաթնակետը:

Մրցումների  զգալի մասը կանցկացվի հենց 1972-ի՝ արդեն  արդիականացված մարզահամալիրներում, որտեղ հաշվի են առնվել ժամանակակից պահանջները:

Եվրոպայի առաջին համալիր  առաջնությունը տեղի է ունեցել  2018թ. աշխարհամասի երեք քաղաքներում՝ Գլազգոյում, Էդինբուրգում և Բեռլինում:

ՀԱՕԿ կայքից տեղեկանում ենք, որ մեր երկրի պատվիրակները նույնպես հանդես կգան այդ ստուգատեսում։ Ծրագրում ընդգրկված մարզաձևերում կխաղարկվեն Եվրոպայի առաջնությունների մեդալներ:

Placeholder
Եվրոպայի առաջնություններ՝ Մյունխենում