Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Շախմատի օլիմպիադա. Հայաստանի տղամարդկանց հավաքականի մրցակիցը վերջին տուրում
Հնդկաստանի Չենայ քաղաքում ընթացող շախմատի 44-րդ Համաշխարհային օլիմպիադայի վերջին՝ 11-րդ տուրի պարտիաները կկայանան այսօր, Հայաստանի տղամարդկանց հավաքականը կմրցի Իսպանիայի հավաքականի հետ:
Հայաստանի հավաքականը նախորդ տուրերում հաղթել էր Մադագասկարին (4:0), Անդորրային (3:1), Եգիպտոսին (2,5:1,5), Ավստրիային (3:1), Անգլիային (2,5:1,5), Հնդկաստանի երկրորդ թիմին (2,5:1,5), Հնդկաստանի գլխավոր թիմին (2,5:1,5), ոչ-ոքի էր խաղացել ԱՄՆ-ի հետ և զիջել միայն Ուզբեկստանին (1:3)։ Նախօրեին՝ 10-րդ տուրում, Հայաստանի տղամարդկանց հավաքականը 3:1 հաշվով առավելության է հասել Ադրբեջանի նկատմամբ:
Վերջին տուրից առաջ Հայաստանի հավաքականը Ուզբեկստանի հետ 17 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Ուզբեկստանի հավաքականը լրացուցիչ միավորով առաջատար է: Այսօր Ուզբեկստանի թիմը կմրցի Նիդեռլանդների հետ:





