ՄՕԿ-ը մտավոր խաղերը համարում է առանձին կատեգորիա
Աշխարհում
15:53 10/08/2022
Աշխարհ

ՄՕԿ-ը մտավոր խաղերը համարում է առանձին կատեգորիա

Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) դիրքորոշումը շախմատի օլիմպիական հեռանկարների վերաբերյալ այն է, որ կազմակերպությունը մտավոր խաղերը համարում է առանձին կատեգորիա։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է Արկադի Դվորկովիչը, ով անցած կիրակի վերընտրվել է շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) նախագահի պաշտոնում։

«Շախմատը օլիմպիական մարզաձևերի շարքում ընդգրկելու մի քանի փորձ  եղել է: Մենք ճանաչված ենք ՄՕԿ-ի կողմից, բայց օլիմպիական ծրագրի մասնակից չենք, չնայած ամեն անգամ մասնակցում ենք մարզաձևերի ընտրության գործընթացին։

Շատ բան կախված է խաղերը հյուրընկալող երկրից, քանի որ նրանք են  որոշում ներառվող  մարզաձևերի ցանկը»,- ՀԱՕԿ-ի հաղորդմամբ, ասել է Դվորկովիչը:

Placeholder
ՄՕԿ-ը մտավոր խաղերը համարում է առանձին կատեգորիա