WSJ. Ուկրաինայի բյուջեն ամսական թերակատարվում է 5 միլիարդ դոլարով
Տնտեսություն
10:33 13/08/2022
Աշխարհ

WSJ. Ուկրաինայի բյուջեն ամսական թերակատարվում է 5 միլիարդ դոլարով

Ուկրաինայի բյուջեի ամսական դեֆիցիտը կազմում է մոտ 5 մլրդ դոլար: «The Wall Street Journal»-ի հրապարակմանն անդրադարձել է «Գազետա ռու»-ն։

Հրապարակման համաձայն՝ դրա պատճառով երկրում դժվարություններ կան սոցիալական պարտավորությունների կատարման և ռազմական գործողությունների ֆինանսավորման հետ կապված։ Ամբողջ բյուջեի 60%-ը ծախսվում է հակամարտության հետ կապված ծախսերի վրա, բայց հարկային եկամուտները ծածկում են պետական ծախսերի միայն 40%-ը։ Սպասվում է, որ մինչև տարեվերջ Ուկրաինային ՀՆԱ-ն կնվազի 30%-ով։

Պարբերականը պարզաբանում է, որ Կիևը նախատեսում է ծախսերը փոխհատուցել արտաքին օգնության միջոցով։ Բայց ԵՄ երկրների խոստացած 9 միլիարդ դոլար մակրոֆինանսական օգնության փաթեթից երկիրը մինչ այժմ ստացել է ընդամենը 1 միլիարդ դոլար, բյուջեի համալրման մեկ այլ աղբյուր կարող է լինել փողի էմիսիան, բայց այն բավարար չէ։

Ուկրաինայի Ազգային բանկի ղեկավարի տեղակալ Սերխի Նիկոլայչուկը հայտարարել է, որ երկիրը կարող է կատարել իր բոլոր պարտքային պարտավորությունները՝ ամսական 3 մլրդ դոլար արտաքին աջակցություն ստանալու դեպքում։
 

Placeholder
WSJ. Ուկրաինայի բյուջեն ամսական թերակատարվում է 5 միլիարդ դոլարով