Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ՌԴ ԱԳՆ-ն խոստացել է պատասխանել Չեռնոգորիայից ռուս դիվանագետի արտաքսմանը
ՌԴ ԱԳՆ-ն Չեռնոգորիայում ՌԴ դեսպանատան դիվանագետ աշխատակցին պերսոնա նոն գրատա հայտարարելը համարում է Արևմուտքի հակառուսական արշավի նոր դրվագ։
«Մենք դա տեսնում ենք որպես պաշտոնական Պոդգորիցայի չկամությունն ու անկարողությունը՝ հեռանալու նման ավերիչ գծի մեխանիկական հետևելու քաղաքականությունից՝ ի վնաս միջազգային անվտանգության և համագործակցության, ինչպես նաև սեփական ազգային շահերի»,-«Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ՝ նման մեկնաբանություն է շաբաթ օրը տարածել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Մենք մեզ իրավունք ենք վերապահում պատասխան միջոցներ ձեռնարկել՝ ընդհանուր ընդունված պրակտիկայի համաձայն»,-ասել է Զախարովան։
Չեռնոգորիայի իշխանությունները նախօրեին ռուս դիվանագետին պերսոնա նոն գրատա էին հայտարարել՝ կարգադրելով մեկ շաբաթվա ընթացքում լքել երկիրը։
Այդ որոշման մասին պաշտոնական գրություն է հանձնվել Պոդգորիցայում ՌԴ դեսպան Վլադիսլավ Մասլեննիկովին։