Արսեն Դարբինյանը հաղթել է ռումինացի Նիկոլաս Արթուր Վոչինին
Սպորտ
18:25 15/08/2022
Հայաստան

Արսեն Դարբինյանը հաղթել է ռումինացի Նիկոլաս Արթուր Վոչինին

Էրզրումում ընթացող պատանիների Եվրոպայի առաջնությունում հաղթանակով մեկնարկել է 48 կգ քաշային Արսեն Դարբինյանը։ Այս մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։

«Ռումինացի Նիկոլաս Արթուր Վոչինի հետ մենամարտում մեր մարզիկը  պարզապես շնչելու հնարավորություն չտվեց մրցակցին։ Բոլոր 3 ռաունդների  ընթացքում նա աննդհատ ճնշում էր մրցակցին,  իսկ 3-րդ ռաունդում նույնիսկ նոկդաունի ենթարկեց ռումինացուն»,- ասվում է հաղորդագրությունում։

Placeholder
Արսեն Դարբինյանը հաղթել է ռումինացի Նիկոլաս Արթուր Վոչինին