Թուրքիայում Հայաստանն ապահովեց 3-րդ մեդալը
Սպորտ
19:35 16/08/2022
Հայաստան

Թուրքիայում Հայաստանն ապահովեց 3-րդ մեդալը

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան տեղեկացնում է․

«Էրզրումում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի պատանեկան առաջնության 5 -րդ մրցումային օրվա առաջին իսկ մենամարտը հաղթական էր մեզ համար։

1/4 եզրափքկիչ մենամարտում ռինգ դուրս եկավ 40 կգ քաշային Վահրամ Դովլաթբեկյանը ու վստահ հաղթանակ տոնեց Իսրայելը ներկայացնող Արթուր Պրոհվնեսկու նկատմամբ։ Վլադիմիր Ենգիբարյանի մարզադպրոցի սանը տեխնիկապես և տակտիկապես գրագետ մենամարտ անցկացրեց և ոչ մի շանս չտվեց մրցակցին։

Արդյունքում 5։0 և Դովլաթբեկյանը ոչ միայն նվաճում է կիսաեզրափակիչի ուղեգիր այլև ապահովում առնվազն բրոնզե մեդալ։

Հիշեցնենք, որ նա պայքարը սկսել էր 1/8 եզրափակիչից որտեղ հաղթել էր ադրբեջանցի մարզիկին»։

Placeholder
Թուրքիայում Հայաստանն ապահովեց 3-րդ մեդալը