Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Զապորոժիեի շրջանի իշխանությունները հայտարարել են ԱԷԿ-ի պաշտպանության համակարգի ուժեղացման մասին
Զապորոժիեի ԱԷԿ-ի պաշտպանության համակարգն ուժեղացվել է ուկրաինական բանակի կողմից օբյեկտին հարվածելու հնարավոր փորձի պատճառով, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է շրջանի վարչակազմի գլխավոր խորհրդի անդամ Վլադիմիր Ռոգովը:
«ԱԷԿ-ի պաշտպանության համակարգը ուժեղացվել է, բոլոր մանրամասները չեմ կարող հայտնել։ Մենք այս օրը դիմավորում ենք լիովին զինված, քանի որ Զելենսկու ռեժիմից ամեն ինչ կարելի է սպասել»,- ասել է Ռոգովը։
Ավելի վաղ ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-լեյտենանտ Իգոր Կոնաշենկովը հայտնել էր, որ Կիևի ռեժիմը ռեզոնանսային սադրանք է պատրաստում Զապորոժիեի ատոմակայանում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի՝ Ուկրաինա կատարած այցի ժամանակ։ Ընդորում, ըստ Կոնաշենկովի, Կիևը փորձում են Ռուսաստանին մեղադրել տեխնածին աղետի մեջ։
ՌԴ ԶՈւ ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության ուժերի ղեկավար, գեներալ-լեյտենանտ Իգոր Կիրիլովը հինգշաբթի ասել է, որ Կիևի գործողությունների պատճառով Զապորոժիեի ատոմակայանում կարող է ստեղծվել այնպիսի իրավիճակ, ինչպիսին տեղի ունեցավ Չեռնոբիլում և Ֆուկուսիմայում։