Թուրքիայում խոշոր հրդեհի հետևանքով ձիթենիներ են այրվել
Տարածաշրջան
17:48 19/08/2022
Տարածաշրջան

Թուրքիայում խոշոր հրդեհի հետևանքով ձիթենիներ են այրվել

Թուրքիայի արևմտյան Սյոքե շրջանում անտառային հրդեհ է բռնկվել։  Հրդեհը քամու հետևանքով գնալով ուժգնացել է՝ ընդգրկելով շուրջ 40 հա տարածք, գրում է Էրմենիհաբերը։

Նշվում է, որ քաղաքացիներն ահազանգել են հրշեջ  փրկարարական ծառայություն։ Դեպքի վայր ժամանած հրշեջ փրկարարական ջոկատներին հաջողվել է մեկուսացնել դեռևս անհայտ հանգամանքներում բռնկված հրդեհը։

Հրդեհի հետևանքով ձիթենիներ են վնասվել։

Placeholder
Թուրքիայում խոշոր հրդեհի հետևանքով ձիթենիներ են այրվել