ԱՀԿ-ն խորհուրդ է տալիս դիմակ կրել՝ աշնանը և ձմռանը «Օմիկրոն»-ից պաշտպանվելու համար
Տնտեսություն
10:55 20/08/2022
Հայաստան

ԱՀԿ-ն խորհուրդ է տալիս դիմակ կրել՝ աշնանը և ձմռանը «Օմիկրոն»-ից պաշտպանվելու համար

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) խորհուրդ է տալիս մեծացնել բնակչության պատվաստումների ծածկույթը, ինչպես նաև խրախուսել դիմակների կրելը  հասարակական վայրերում՝ այս աշնանը և ձմռանը կորոնավիրուսի «Օմիկրոն» շտամից մարդկանց պաշտպանելու համար։ «Ռիա Նովոստի»-ին հայտնել են կազմակերպության եվրոպական բյուրոյում։

«Համաճարակաբանական իրավիճակը տարբեր է երկրից երկիր, և որպես ձմռանն ու աշնանը նախապատրաստվելու մաս՝ ԱՀԿ-ն կոչ է անում երկրներին վերսկսել ջանքերը՝ մեղմելու վարակի տարածումն ու պատրաստ լինել արձագանքել առողջապահության իրենց համակարգերի վրա աճող ծանրաբեռնվածությանը»,- ասվում է մեկնաբանության մեջ:

Փորձագետների խոսքով՝ մարդկանց պաշտպանելու համար այս աշնանը և ձմռանը կարևոր նշանակություն կունենա պատվաստվածների թվի ավելացումը։

ԱՀԿ-ն ընդգծել է, որ մարդիկ պետք է դիմակ կրեն փակ տարածքներում և հասարակական տրանսպորտում, իսկ մարդաշատ վայրերում օդափոխությունը պետք է ապահովվի։ Բացի այդ, կազմակերպության փորձագետները կարևոր են համարում «խիստ թերապևտիկ արձանագրությունների կիրառումը ծանր հիվանդության վտանգի տակ գտնվող մարդկանց համար»։

Placeholder
ԱՀԿ-ն խորհուրդ է տալիս դիմակ կրել՝ աշնանը և ձմռանը «Օմիկրոն»-ից պաշտպանվելու համար