Սևանի «տաբուն»
Իրավունք
18:34 20/08/2022
Հայաստան

Սևանի «տաբուն»

Մի շատ հետաքրքիր պատմություն պատմեմ,- գրում է իր ֆեյսբուքյան էջում ։Դավիթ Հայրապետյանը։ 

Կճանաչեք Դավիթին, թե չէ՝ դա այնքան էլ կարևոր չէ, կարևորը, որ՝ պատմությունն իրոք հետաքրքիր է, տարօրինակ ու «ուսանելի»։

«Մեր ընկեր Վահագն Մխոյան ը նոր նոր սկսել է զգալ լողալու հաճույքը ու կիսվել էր այդ մասին։ Ես էլ առաջարկեցի լողալով անցնել Սևանը ու դա հաստատ դուր չեկավ Ֆեյսբուքին։

Դե հասկանալի է, ո՞ւմ է պետք փրփրած ու ալեկոծ Սևանը, հատկապես, որ մինչեւ Վահագնը հմտանա, Սևանի մյուս ափը հաստատ մերը չի լինի։

Այս հանդգնության համար Ֆեյսբուքը ինձ բլոկեց 72 ժամով, ամբողջ 3 օր։
3 օրում, լինելով խիստ զբաղված, չքննարկվեց իմ բողոքարկման հայցը և այսօր տեղեկացրեց, որ որոշումը չի փոխի։

Թե ինչ կարող էի ես ասել այս 3 օրում չգիտեմ ու ում էր պետք ինձ լռեցնել այս երեք օրվա ընթացքում ևս չեմ կարող ասել։

Մի խոսքով ձեռնպահ մնացեք Սևանի մասին գրառումներ անելուց, եթե ցանկություն չունեք արգելափակվելու,-զգուշացնում է նա։ 

Placeholder
Սևանի «տաբուն»