Մի կրեք արհեստական եղունգներ՝ խնդիրները քողարկելու համար. մաշկաբան
Առողջություն
16:50 20/08/2022
Հայաստան

Մի կրեք արհեստական եղունգներ՝ խնդիրները քողարկելու համար. մաշկաբան

Խնամված ու գեղեցիկ եղունգներ ունենալու համար նախ դրանք պետք է առողջ լինեն։ Ինչպես պետք է խնամել եղունգները, ինչ միջոցներ պետք է օգտագործել, որ եղունգներն առողջ լինեն։

Ներկայացնում ենք մաշկաբան-վեներոլոգ Դավիթ Հարությունյանի խորհուրդները։

«Ինֆեկցում՝ մատնահարդարմամբ պայմանավորված

- Եղունգները խոնավացնելու համար օգտագործեք քսուքներ, հատկապես, եղունգների լաքը հեռացնելուց հետո, քանի որ հեռացնող միջոցների մեծ մասը պարունակում են քիմիական, չորացնող նյութեր:

- Վարակումը կանխելու նպատակով՝  երբեք մի կտրեք կամ ուժով հետ հրեք կուտիկուլան: Եթե խիստ անհրաժեշտ է՝ դա արեք միայն լոգանքից հետո, շատ նուրբ և զգուշորեն:

- Ուշադրություն դարձրեք մատնահարդարի հմտության և համապատասխան որակավորման վրա, խիստ հետևեք՝ արդյոք պահպանվում են ասեպտիկայի և անտիսեպտիկայի կանոնները և անպայման հարցրեք թե ինչպես են իրականացնում ախտահանման միջոցառումները:

- Վերջույթները սափրեք մատնահարդարումից հետո: Մատնահարդարում անելուց առաջ առնվազն 24 ժամ մի սափրեք վերջույթները:

- Չնայած ոչ բոլորը կհամաձայնեն, այնուամենայնիվ չկա որևէ գիտական ապացույց, որ եղունգների ժելատինը դրանք դարձնում են ավելի ամուր:

- Մի կրեք արհեստական եղունգներ՝ եղունգների խնդիրները քողարկելու համար, քանի որ դրանք կարող են ավելի վատթարացնել:

- Իմացեք թե ինչ նյութեր են պարունակում արհեստական եղունգները, քանի որ օգտագործվող նյութերը կարող են ալերգիկ ռեակցիա առաջացնել որոշ մարդկանց մոտ:

- Խուսափեք ֆիզիկական եղանակով մազահեռացումից՝ մելազմայի հատվածում: Այն կարող  է առաջացնել բորբոքում և մգացնել մելազման:

Մելազման տարածված մաշկային խնդիր է, որը դրսևորվում է շագանակագույն, մոխրաշագանակավուն կամ կապտամոխրագույն բծերով՝ կախված  մաշկի երանգից:                                                                                                           

Մելազմայի հրահրիչներն են համարվում՝ արևի լույսը, հղիությունը և հակաբեղմնավորիչ հաբերը:         

Եթե ​​ունեք մելազմա, մաշկի ավելի մեղմ երանգ ստանալու համար տրվում են հետևյալ խորհուրդները՝

- Մաշկը պաշտպանեք արևից ամեն օր։ Մելազմայի բուժման արդյունավետ միջոցներից մեկն արևապաշտպանությունն է: 

 


 

Placeholder
Մի կրեք արհեստական եղունգներ՝ խնդիրները քողարկելու համար. մաշկաբան