Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Արմինե Պետրոսյանին, «Հայ Ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամի տնօրենին, շատ-շատերը գիտեն։
Նրա կենսունակ, մտածված ու մեծագույն սիրով արած ծրագրերը տարիների պատմություն ու կյանք ունեն.
Օգնություն Հայաստանի, Արցախի, Ջավախքի անապահով ընտանիքներին՝ սեփական տնտեսություն հիմնելու հնարավորությամբ. Լիբանանահայ նկարչուհի Սևան Նագաշյանի գաղափարին, որ կիսատ մնաց ցավոք նկարչուհու վաղաժամ մահով, իր հիմնադրամով տեր կանգնել ու օգնել՝ սահմանամերձ համայնքներում Հավեսին սենյակներ ստեղծելու, ուր երեխաները «պետք է նկարեն, քանդակեն, ստեղծագործեն, ընդունեն հետաքրքիր մարդկանց, ֆիլմեր դիտեն, քննարկումներ անեն, օնլայն դասընթացներ անցկացնեն ճանաչված ստեղծագործողների, մտավորականների հետ»....
Արմինեի «ՈՍԿԻ ՍԵՐՄԵՐ. հարգանքի և երախտիքի կրթամրցանակներ» ծրագրի մասին պետք է բոլորը իմանան՝ կրթաթոշակներ ուսանողներին 44 օրյա պատերազմի հերոսների անուններով։
Այսօր Արմինե Պետրոսյանը գրում է. «»Շնորհավորում եմ ՀՀ անկախության հռչակագրի ընդունման տարեդարձի առթիվ։
Մեր ամենաթանկ գանձին տեր կանգնելու նպատակով այսօր ժ․ 5-ին կլինեմ Ազատության հրապարակում։
Հետս վերցնելու եմ Արցախի Հանրապետության սրբազան դրոշը։
Կարդացե՛ք Հռչակագրի տեքստը՝ սա ծրագիր է յուրաքանչյուրիս համար»։