Վրաստանում տարածվում են անտառային հրդեհները
Տարածաշրջան
18:08 24/08/2022
Տարածաշրջան

Վրաստանում տարածվում են անտառային հրդեհները

Հրդեհը Բորժոմիի մունիցիպալիտետի Կվաբիսխևի գյուղից տարածվում է դեպի Ախալցիխեի ուղղությամբ: Այս մասին գրում է Jnews-ը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է Վրաստանի Առաջին ալիքի լրագրողը, հրդեհն արդեն իջել է Ածղուրի բերդից ներքև և մոտենում է բնակավայրերին:

Չնայած ուժեղ ծխին ուղղաթիռները շարունակում են աշախտել։ Այս պահին տարածքում թեթևակի քամի է։

Բորժոմիի մունիցիպալիտետում արդեն մի քանի օր է պայքարում են հրդեհների դեմ: Հրդեհի կասեցման աշխատանքներում ներգրավված են սահմանապահ ոստիկանության ուղղաթիռները։ Այսօրվանից գործընթացին ներգրավված են նաև թուրքական մասնագիտացված հրդեջ ինքնաթիռներ։

Placeholder
Վրաստանում տարածվում են անտառային հրդեհները