Գիտնականները կանխատեսել են ծովային տեսակների 90%-ի անհետացում
Տնտեսություն
19:07 25/08/2022
Աշխարհ

Գիտնականները կանխատեսել են ծովային տեսակների 90%-ի անհետացում

Ծովային տեսակների մոտ 90%-ը կվերանա այս դարի վերջին, եթե ջերմոցային գազերի արտանետումները չկրճատվեն։Այս մասին գրում է «ՄԻՐ24»-ը։

Նման կանխատեսում են արել Կանադայի Դալհաուզի համալսարանի գիտնականները։
Թիմը գնահատել է կլիմայական ռիսկերը 25.000 տեսակի ծովային արարածների համար: Նրանք կենտրոնացել են այն տեսակների վրա, որոնք ապրում են ջրի վերին շերտերում՝ մինչև 100 մետր խորության վրա, քանի որ նրանք առավել շատ են տուժում կլիմայի փոփոխությունից։

Հետազոտությունը ցույց է տվել, որ եթե արտանետումների տեմպերը չփոխվեն, Համաշխարհային օվկիանոսի ջերմաստիճանը մինչև 2100 թվականը կբարձրանա 3-5 աստիճանով, ինչի հետևանքոցվ տեսակների 90%-ը հայտնվեն կրիտիկական ռիսկի տակ:

Գիտնականները նշել են, որ անհետացումը սպառնում է ոչ միայն կենդանիներին, այլև բույսերին ու բակտերիաներին։ Դրանց վերացումը լուրջ հետեւանքներ կունենա էկոհամակարգի համար, քանի որ սննդային շղթաները փլուզվում են:

Կենսաբազմազանությամբ հարուստ շրջանները, ինչպիսիք են Թաիլանդի ծոցը, Կորալյան եռանկյունին, Կարմիր ծովը, Պարսից ծոցը, Կարիբյան ավազանը, Հնդկաստանի ափամերձ ջրերը և Ավստրալիայի հյուսիսը, ամենաշատը կվնասվեն կլիմայական փոփոխություններից, համոզված են հետազոտողները:
Նրանք նշել են, որ արտանետումների կրճատումը հետազոտված տեսակների 98%-ի համար կնվազեցնի ռիսկերը։
 

 

Placeholder
Գիտնականները կանխատեսել են ծովային տեսակների 90%-ի անհետացում