Մարիա Գևորգյան. հինգերորդ անընդմեջ հաղթանակ
Սպորտ
14:38 26/08/2022
Հայաստան

Մարիա Գևորգյան. հինգերորդ անընդմեջ հաղթանակ

Չեխիայի մայրաքաղաք Պրահայում  շարունակվում է շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնությունը: 

Հինգերորդ անընդմեջ հաղթանակը իր հաշվին գրանցել է Մարիա Գևորգյանը: Վեցերորդ փուլում նրա առջև զենքերը վայր է դրել բուլղարուհի Անտոանետա Ստեֆանովան, գրում է ՀԱՕԿ-ը։ 

Մարիան կես միավորով է ետ մնում մրցաշարի առաջատար՝  լեհաստանցի Մոնիկա Սոչկոյից: 
4,5-ական միավոր ունեն Լիլիթ Մկրտչյանն ու Աննա Սարգսյանը: Նրանցից մեկ միավոր պակաս ունեն  Սուսաննա Գաբոյանը և Մարիամ Մկրտչյանը:

Նշենք, որ վեցերորդ փուլում մեր հավաքականի առաջատար, Եվորպայի գործող չեմպիոնուհի, շնորհալի Էլինա Դանիելյանը ձախողվել է և  միավորը «նվիրել» է  աղյուսակի առաջատարին:

Placeholder
Մարիա Գևորգյան. հինգերորդ անընդմեջ հաղթանակ