Սպառողական գները Հայաստանում մեկ տարում աճել են 9.3%-ով
Տնտեսություն
09:40 26/08/2022
Հայաստան

Սպառողական գները Հայաստանում մեկ տարում աճել են 9.3%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2022 թվականի հունվար-հուլիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 13.1%։ 2021թ-ի հուլիս ամսվա նկատմամբ ՏԱՑ-ը կազմել է 19.4%, իսկ հուլիսի ՏԱՑ-ը  հունիսի նկատմամբ՝  8.5%:

Վիճակագրության համաձայն՝ արդյունաբերական արտադրանքի ծավալն այս տարվա հունվար-հուլիսին աճել է 7%-ով, իսկ 2021թ-ի հուլիսի համեմատ՝ 13.7%-ով:

Շինարարության ոլորտում այս տարվա յոթ ամիսներին արձանագրվել է 13.6%-ի աճ, իսկ էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտում՝ 14.9%-ի աճ։

Ըստ վիճակագրական կոմիտեի` առևտրաշրջանառության ծավալներն այս տարվա հունվար-հուլիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 12.5%-ով, ծառայությունների ծավալը (առանց առևտրի)՝ 27.5%-ով:

Ինչ վերաբերում է սպառողական գներին, ապա հունվար-հուլիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ դրանք աճել են 8.3 %-ով, իսկ 2021 թ-ի հուլիսի համեմատ՝ 9.3%-ով։

Արտաքին առևտրաշրջանառության ոլորտում էլ այս տարվա յոթ ամիսներին նախորդ տարվա հունվար-հուլիսի համեմատ արձանագրվել է 47.7%-ի աճ, ընդ որում` արտահանումն ավելացել է 43.9%-ով,  ներմուծումը՝ 50.1%-ով:

Նշենք, որ Վիճակագրական կոմիտեն հանրապետական միջին ամսական անվանական աշխատավարձի վերաբերյալ այլևս տվյալներ չի հրապարակում, մինչդեռ նախորդ տարիներին ամեն ամիս մակրոտնտեսական ցուցանիշներում այդ տվյալները ներառվում էին։
 

Placeholder
Սպառողական գները Հայաստանում մեկ տարում աճել են 9.3%-ով