Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Բորժոմիի մունիցիպալիտետում ՆԳՆ ստորաբաժանումների կողմից հրդեհների տեղայնացման և լուծարման աշխատանքները ողջ գիշեր ակտիվ ընթացքի մեջ են եղել, գրում է վրացական «Առաջին ալիք»-ը։
ՆԳՆ տեղեկատվության համաձայն՝ այս պահին հրդեհի հիմնական մասը մարվել է, աշխատանքներ են տարվում ակտիվ օջախների ուղղությամբ։
«Հրդեհի մարման գործընթացին շարունակում են մասնակցել ՆԳՆ, ՊՆ, Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության տարբեր գերատեսչությունների աշխատակիցները, ինչպես նաև բնապահպանության և գյուղատնտեսության նախարարության համապատասխան ծառայությունների աշխատակիցները։
Առավոտից իրենց աշխատանքը վերսկսել են նաև սահմանային ոստիկանության ուղղաթիռները և Թուրքիայի Հանրապետության հատուկ հրշեջ ինքնաթիռները», – հայտնել են ՆԳՆ-ից։