Հավելավճար կստանան դպրոցների բնագիտական և ինֆորմատիկայի ուսուցիչները
Կրթություն, գիտություն
19:45 27/08/2022
Հայաստան

Հավելավճար կստանան դպրոցների բնագիտական և ինֆորմատիկայի ուսուցիչները

Հաջորդ տարվանից մինչև 100 աշակերտ ունեցող գյուղական դպրոցների բոլոր ուսուցիչները հավելավճար կստանան՝ անկախ ատեստավորումից։ Այս մասին հայտնել է ԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը Արագածոտնի մարզի հանրակրթական 118 դպրոցների տնօրենների մասնակցությամբ երեկ տեղի ունեցավ օգոստոսյան խորհրդակցության ժամանակ։ 

Մարզպետարանի պաշտոնական էջի փոխանցմամբ, հավելավճար կստանան նաև բոլոր դպրոցների բնագիտական և ինֆորմատիկայի ուսուցիչները, ընդ որում՝ մինչև 100 աշակերտ ունեցող դպրոցներինը կօգտվեն միաժամանակ նշված 2 ծրագրերից։ Կարգն արդեն մշակման փուլում է։ 

Կամավոր ատեստավորման գործընթացի վերաբերյալ  Արագածոտնի մարզպետարանի  գլխավոր քարտուղար Հրաչյա Գևորգյանը նշեց, որ մարզում այս պահի դրությամբ ատեստավորված է 12 ուսուցիչ, ինչը դրվատելի թիվ չէ և տնօրեններին հորդորեց մոտիվացնել ուսուցիչներին։

Placeholder
Հավելավճար կստանան դպրոցների բնագիտական և ինֆորմատիկայի ուսուցիչները