Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Աշխարհում
13:26 27/08/2022
Աշխարհ
Հումանիտար աղետ Պակիստանում. ջրհեղեղների հետևանքով զոհվել է մոտ 1000 մարդ, ավերվել է կես միլիոն տուն
Պակիստանում հունիսից ավերիչ ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 937-ի։ Նրանցից ավելի քան մեկ երրորդը երեխաներ են, գրում է euronews.com-ը։
Նշվում է, որ ավերվել է մոտ կես միլիոն տուն։
Կառավարությունը արտակարգ դրություն է հայտարարել։ Ուրբաթ օրը վարչապետ Շահբազ Շարիֆը օգնության խնդրանքով դիմել է միջազգային հանրությանը։
Պակիստանի իշխանությունները տարերային աղետն անվանել են «այս տասնամյակի ամենասարսափելի հումանիտար աղետը»։


.jpg)

Placeholder