Թթուջուր գյուղում հայտնաբերվել է ապօրինի տեղափոխվող փայտանյութ
Տնտեսություն
18:12 29/08/2022
Հայաստան

Թթուջուր գյուղում հայտնաբերվել է ապօրինի տեղափոխվող փայտանյութ

 Հանրապետության մի շարք մարզերում ապօրինի փայտանյութի շրջանառության դեմ պայքարի ընթացքում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի և Ոստիկանության աշխատակիցների համատեղ միջոցառումների արդյունքում օգոստոսի 27-ին Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի  Թթուջուր գյուղում հայտնաբերվել է «Զիլ» մակնիշի բեռնատար, որի թափքում առկա է եղել  թեփի պարկերով քողարկված ապօրինի տեղափոխվող փայտանյութ: Այս մասին հայտնում է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը։

«Բեռնատարը տեղափոխվել է Ոստիկանության հատուկ պահպանվող տարածք։Հանգամանքները պարզվում են»,- նշված է հաղորդագրությունում։

Placeholder
Թթուջուր գյուղում հայտնաբերվել է ապօրինի տեղափոխվող փայտանյութ