Նորվեգիան Ուկրաինային 205 մլն եվրո կհատկացնի գազի գնման համար
Տնտեսություն
18:23 29/08/2022
Աշխարհ

Նորվեգիան Ուկրաինային 205 մլն եվրո կհատկացնի գազի գնման համար

Նորվեգիան մոտ 205 մլն եվրո կուղարկի Ուկրաինա բնական գազի գնման համար: Ըստ «ՌԻԱ նովոստի»-ի՝ այդ մասին հայտնում է Agence France-Presse-ը՝ հղում անելով Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գահր Ստյորեին։

«Ուկրաինան Նորվեգիային խնդրել է առաջատար դեր ստանձնել էներգիայի հասանելիության հարցում: Մենք պատասխանում ենք և առաջարկում օգտագործել երկու միլիարդ կրոն (մոտ 205 միլիոն եվրո), որպեսզի ուկրաինացիները կարողանան գազ գնել այս աշնանը և ձմռանը»,- վարչապետի հայտարարությունից մեջբերում է արել գործակալությունը։

Նշվում է, որ այս փաթեթը, որը Նորվեգիան արդեն խոստացել էր Ուկրաինային և որով հատկացվել է 10 միլիարդ նորվեգական կրոնի (մոտ մեկ միլիարդ եվրո) ընդհանուր օգնությունից, կուղարկվի Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկին: Վերջինս պատասխանատու կլինի գազի գնումների համար:

Placeholder
Նորվեգիան Ուկրաինային 205 մլն եվրո կհատկացնի գազի գնման համար