Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Առանց նավթի ու գազի մարդկային քաղաքակրթության փլուզման մասին է կանխատեսել Իլոն Մասկը
Մարդկային քաղաքակրթությունը կփլուզվի առանց նավթի և գազի, քանի որ աշխարհը դեռևս այս վառելիքի խիստ կարիք ունի: Ըստ ՏԱՍՍ-ի՝ այդ մասին Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում Էներգետիկայի և տեխնոլոգիաների միջազգային ONS-2022 համաժողովում հայտարարել է ամերիկացի գործարար Իլոն Մասկը։
«Կարճաժամկետ հեռանկարում մարդկությունը դեռ նավթի և գազի կարիք կունենա, հակառակ դեպքում քաղաքակրթությունը կփլուզվի: Հատկապես այսօր, Ռուսաստանի դեմ պատժամիջոցների պայմաններում, մեզ անհրաժեշտ է նավթ և գազ՝ մեր քաղաքակրթությունը կենդանի պահելու համար»,-ասել է Մասկը:
Ըստ նրա՝ նման եզրակացություն կարող է անել ցանկացած ողջամիտ մարդ.
Նա հավելել է, որ այս պահին դեռ հնարավոր է նավթի և գազի լրացուցիչ հետախուզում։
«Այնուամենայնիվ, անհրաժեշտ է ավելի արագ անցում կատարել էներգիայի այլընտրանքային աղբյուրներին»,-ասել է Մասկը։