Իրանի նանոտեխնոլոգիական արտադրանքն արտահանվում է չորս տասնյակից ավելի երկիր
Կրթություն, գիտություն
09:10 30/08/2022
Տարածաշրջան

Իրանի նանոտեխնոլոգիական արտադրանքն արտահանվում է չորս տասնյակից ավելի երկիր

Իրանի նանոտեխնոլոգիայի զարգացման հատուկ շտաբը հայտարարել է, որ ոլորտի արտադրանքն արտահանվում է 47 երկրներ, գրում է ParsToday-ը։ 

Հայտարարության մեջ ասված է. «Իրանի արտահանվող նանոտեխնոլոգիական արտադրանքն ու ծառայությունները հիմնականում վերաբերվում  են շինարարության, օպտոէլեկտրոնիկայի, բժշկության, առողջապահության, տեքստիլ և այլ տեխնոլոգիական ոլորտներին»:

Իրանը նանոտեխնոլոգիայի ոլորտում համաշխարհային մակարդակով մեծ հեղինակություն ունեցող երկրներից է, և այս ոլորտում գրանցել է կարևոր ձեռքբերումներ:

Այս արդյունաբերությունը, տեղական ուժի և գիտելիքների օգնությամբ, կարողացել է արագացնել իր զարգացման ուղին և իր արտադրանքն ու ծառայություններն ավելի արդյունավետ դարձնել ներքին և համաշխարհային շուկաներում:
 

Placeholder
Իրանի նանոտեխնոլոգիական արտադրանքն արտահանվում է չորս տասնյակից ավելի երկիր