Սահմանամերձ Սոթքը 14 առաջին դասարանցի ունի
Կրթություն, գիտություն
20:13 01/09/2022

Սահմանամերձ Սոթքը 14 առաջին դասարանցի ունի

Սոթքի համայնքապետ Սևակ Խաչատրյանը գրում է

«Սահմանամերձ Սոթքը 14 առաջին դասարանցի ունի...

Այս ուրախ մանուկներն այսօր ծնողների ձեռքը բռնած, փուչիկներով մտան Սոթքի վերանորոգված  դպրոց և դարձան աշակերտ։

Շնորհավորում եմ բոլորիս Գիտելիքի օրվա կապակցությամբ...Գրագետ, կրթված քաղաքացին վաղվա ամուր և հզոր հայրենիք ունենալու գրավականն է...

Ի դեպ, այս ուսումնական տարում մեր համայնքը 20 շրջանավարտ կունենա...»։

Placeholder
Սահմանամերձ Սոթքը 14 առաջին դասարանցի ունի