2021 թ. կառուցված և 2022 թ.-ին հիմնանորոգված Տաթև-Աղվանի ճանապարահատվածը 2023 թ.-ին կրկին կհիմնանորոգվի
Տնտեսություն
13:11 01/09/2022
Հայաստան

2021 թ. կառուցված և 2022 թ.-ին հիմնանորոգված Տաթև-Աղվանի ճանապարահատվածը 2023 թ.-ին կրկին կհիմնանորոգվի

«Որոշման նախագծով հատկացվող գումարը 580 մլն դրամ է որից 549 մլն դրամը շինարարության համար է, մնացած մասը՝ տեխնիկական, հեղինակային հսկողության և փորձաքննության»,-ճանապարհաշինության համար հերթական բյուջետային հատկացման նախագիծը զեկուցելիս ասաց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը:

Նրա խոսքով՝ 7 օբյեկտի համար է գումար հատկացնում, որոնցից մեկում՝ Հաղարծին գյուղի մոտ գտնվող կամրջի  համար ընկերությունն աշխատանքները չէր արել  և նախարարությունը ստիպված է եղել պայմանագիրը խզել և նոր մրցույթ հայտարարել:

Ըստ Սանոսյանի՝ գումար է հատկացվելու նաև Տաթև-Աղվանի միջպետական նշանակության ավտոճանապարհի 19.5 կմ-ի հիմնանորոգման համար, բայց այդտեղ ևս մեկ հատվածն էլ պլանավորվում է հաջորդ տարի ամբողջովին հիմնանորոգել:

«Հատվածում խնդիրներ ունենք, հիմնանորոգման կարիք կա, գերբեռնված մեքենաները վնասում են այլ հատվածներ նույնպես՝ հաշվի առնելով այս տարածաշրջանի տուրիստական մեծ դերը: Թեև մենք կունենանք Տաթև-Լծեն ճանապարհ, բայց այս ճանապարհը կհիմնանորոգենք, որպեսզի և՛ տուրիստական, և՛ այլ նպատակներով ծառայի»,-հայտարարեց ՏԿԵ նախարարը:

Նիկոլ Փաշինյանն էլ թվարկեց բոլոր ճանապարահատվածները, որոնց ուղղվելու է բյուջեից գումարները:

 

Placeholder
2021 թ. կառուցված և 2022 թ.-ին հիմնանորոգված Տաթև-Աղվանի ճանապարահատվածը 2023 թ.-ին կրկին կհիմնանորոգվի