Իրանի նավթի արդյունահանման հզորությունն աճել է 200 հազար բարելով
Տնտեսություն
11:50 02/09/2022
Տարածաշրջան

Իրանի նավթի արդյունահանման հզորությունն աճել է 200 հազար բարելով

Իրանի նավթի ազգային ընկերության գործադիր տնօրենը հայտնել է, որ նավթի արդյունահանման հզորությունն աճել է 200 հազար բարելով, գրում է ParsToday-ը։

Մոհսեն Խոջսաթեմեհրը նշել է, որ Իրանի 13-րդ կառավարության աշխատանքի ընթացքում, նավթի արդյունահանման հզորությունն անցյալ տարվա վերջին վերադարձել է նախապատժամիջոցային մակարդակին:

Նա հավելել է. «Նավթի արդյունահանման հզորությունն այժմ կազմում է օրական 3,838,000 բարել, որը մինչև տարեվերջ կահսնի օրական 4,380,000 բարելի»։

Անդրադառնալով նավթի արտահանման ծավալների աճին, Խոջասթեմեհրը ասել է. «Նավթի արդյունահանման հզորությունների ավելացման շնորհիվ հնարավոր է ըստ պահանջարկի, ավելացնել նաև դեպի միջազգային շուկաներ արտահանման ծավալները»:

Նրա խոսքով. «Սա լավագույն հնարավորությունն է, որպեսզի միջազգային համապատասխան պայմանների առկայության պայմաններում մենք կարողանանք էապես մեծացնել արտահանումը և առավելագույն հզորությամբ վերադառնալ համաշխարհային շուկաներ»:
 

Placeholder
Իրանի նավթի արդյունահանման հզորությունն աճել է 200 հազար բարելով