Համաշխարհային թենիսի աստղ Սերենա Ուիլյամսն ավարտել է կարիերան
Աշխարհում
10:11 03/09/2022
Աշխարհ

Համաշխարհային թենիսի աստղ Սերենա Ուիլյամսն ավարտել է կարիերան

Ամերիկացի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսն ավարտել է կարիերան։ Աստղի համար վերջինը US Open-ի երրորդ շրջանի հանդիպումն էր, որում նա պարտվել է ավստրալացի Այլա Տոմլյանովիչին։ Այս մասին գրում է 360tv.ru կայքը։ 

40-ամյա Ուիլյամսի կարիերան տևել է 27 տարի։ «Մեծ սաղավարտի» 39 մրցաշարերում նա հաղթող է ճանաչվել,  արժանացել է չորս օլիմպիական ոսկե մեդալի։

Ուիլյամսը կորտում վաստակել է 95 միլիոն դոլար, հովանավորչական պայմանագրերը նրան բերել են ավելի քան 115 միլիոն դոլար: Այսպիսով, նա դարձել է պատմության ամենահարուստ կին մարզուհին։

Time ամսագրի սեպտեմբերի համարի շապիկին հենց  Սերենա Ուիլյամի նկարն է։
 

Placeholder
Համաշխարհային թենիսի աստղ Սերենա Ուիլյամսն ավարտել է կարիերան