Հայկական օճառի և մաքրող միջոցների արտադրությունն աճել է
Տնտեսություն
17:10 03/09/2022
Հայաստան

Հայկական օճառի և մաքրող միջոցների արտադրությունն աճել է

2022 թվականի հունվար-հունիսիՀայաստանում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 9.5%-ով աճել է օճառի արտադրությունը։

ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկանում ենք, որ Հայաստանում այս տարվա առաջին կիսամյակում արտադրվել է  416.5տոննա օճառ, իսկ 2021 թ-ի նույն ժամանակահատվածում՝  380.2 տոննա օճառ:

Վիճակագրության համաձայն՝  Հայաստանում 9ю7%-ով էլ ավելացել է լվացող, մաքրող և օսլայող միջոցների արտադրությունը: Մասնավորապես, այս տարվա հունվար-հունիսին հանրապետությունում արտադրվել է 3 146.0 տոննա լվացող, մաքրող և օսլայող միջոցներ, իսկ 2021թ-ի նույն ժամանակահատվածում՝ 2 866.7 տոննա:
 

Placeholder
Հայկական օճառի և մաքրող միջոցների արտադրությունն աճել է