Հավայան կղզիներում շնաձուկը հարձակվել է կնոջ վրա
Օրվա թեմա
11:15 05/09/2022
Աշխարհ

Հավայան կղզիներում շնաձուկը հարձակվել է կնոջ վրա

Շաբաթ օրը Հավայան կղզիների Մաուի կղզում շնաձկան հարձակման հետևանքով 51-ամյա ֆրանսիացի բնակչուհին ծայրահեղ ծանր վիճակում է։ Այս մասին գրում է svpressa.ru կայքը։
Հաղորդվում է, որ կինը ափից 12 մետր հեռավորության վրա է եղել, երբ նրա վրա հարձակվել է գիշատիչը։

Կնոջը տեղափոխել են  բժշկական կենտրոն։ Նա գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։ Ոստիկանությունը դեռևս հետաքննում է միջադեպը։

Միջադեպից հետո Մաուի շրջանը փակել է երեք ծովափնյա զբոսայգի Հյուսիսային ափին:

Placeholder
Հավայան կղզիներում շնաձուկը հարձակվել է կնոջ վրա