Մակրոնը Շոլցի հետ կքննարկի եվրոպական էներգետիկ ճգնաժամը
Տնտեսություն
15:52 05/09/2022
Աշխարհ

Մակրոնը Շոլցի հետ կքննարկի եվրոպական էներգետիկ ճգնաժամը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երկուշաբթի օրը Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ կքննարկի էներգետիկ ճգնաժամը, հայտնում է «Agence France-Presse»-ը՝ հղում անելով Ելիսեյան պալատին, փոխանցում է «Ռիա Նովոստի»-ին։

Նշվում է, որ երկու առաջնորդների զրույցը տեսակոնֆերանսի ձևաչափով նախատեսված է տեղական ժամանակով ժամը 15.00-ին (Երևանի ժամանակով ժամը 17.00-ին):

Ելիսեյան պալատից հայտնել են, որ կողմերը կքննարկեն «Եվրոպայում էներգետիկ իրավիճակը, ինչպես ազգային, այնպես էլ եվրոպական մակարդակով ձեռնարկվող գործողությունները՝ անխափան մատակարարումները պահպանելու համար, ինչպես նաև էլեկտրաէներգիայի գների հետ կապված միջոցառումները»։

Բացի այդ, Մակրոնն ու Շոլցը կքննարկեն լրացուցիչ միջոցներ, որոնք կարելի է ձեռնարկել տնային տնտեսությունների և ձեռնարկությունների պաշտպանության համար:
 

Placeholder
Մակրոնը Շոլցի հետ կքննարկի եվրոպական էներգետիկ ճգնաժամը