Պիկեն որոշում է կայացրել իր ապագայի վերաբերյալ
Սպորտ
19:30 05/09/2022
Աշխարհ

Պիկեն որոշում է կայացրել իր ապագայի վերաբերյալ

«Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն պատրաստվում է հեռանալ ակումբից: 35-ամյա խաղացողն արդեն տեղեկացրել է ակումբի ղեկավարությանը ապագայի իր ծրագրերի մասին։ «Արմսպորտ»-ի փոխանցմամբ՝  հայտնում է Cadena-ն:

Կենտրոնական պաշտպանը հոգնել է իր և իր անձնական կյանքի նկատմամբ մամուլի մշտական ​​ուշադրությունից, ուստի մտածում է երկրից հեռանալու մասին։

Պիկեն կորցրել է տեղը թիմի հիմնական կազմում՝ ընթացիկ մրցաշրջանի սկզբից նույնիսկ մեկ անգամ խաղադաշտ դուրս չգալով։ Չնայած դրան, ըստ «Բարսայի» գլխավոր մարզիչ Չավիի, փորձառու պաշտպանը մնում է թիմի համար կարևոր խաղացող։

Պիկեի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչև 2024 թվականը: Transfermarkt-ը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 5 միլիոն եվրո:

Placeholder
Պիկեն որոշում է կայացրել իր ապագայի վերաբերյալ