Մասիսի քաղաքապետի եղբոր նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց
16:05 06/09/2022
Հայաստան

Մասիսի քաղաքապետի եղբոր նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց

Փաստաբան  Միքայել Շխիմյանը գրում է.

«Հենց նոր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի կողմից, նախագահող դատավոր Մ․Մարտիրոսյան, որոշում կայացվեց տևական ժամանակ քննվող և շուրջ մեկ տարի կալանքի տակ գտնվելուց հետո, մեր վստահորդ Գոռ Մհերի Համբարձումյանի նկատմամբ, ով հանդիսանում է Մասիս խոշորացված համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանի հարազատ եղբայրը՝ քրեական հետապնդումը դադարեցնելու, գործի վարույթը կարճելու մասին՝ հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ»։

Փաստաբան Արթուր Պիվազյանն էլ նշում է.

«Դժվար պայքարից, մեր կողմից դեռևս գործի նախաքննության ընթացքում քրեական գործը կարճելու ակնհայտ հիմքերի մասին բարձրաձյնելուց, նման հիմքերի ակայության պայմաններում Դատարնի կողմից ահռելի գրավի գումարի դիմաց Գոռ Համբարձումյանին կալանքից ազատելուց հետո վերջապես արդարությունը վերականգնվեց»։

Ավելի վաղ քննչական կոմիտեն հայտնել էր, որ Մասիս քաղաքի երկու բնակչի մեղադրանք է առաջադրվել։ Քննությամբ դեռևս չպարզված անձանց հետ նախնական համաձայնության գալով Երևան քաղաքի Բագրատունյաց պողոտայում 2021թ. մարտից մինչև հունիսն ընկած ժամանակահատվածում նպաստել են մի շարք անձանց պոռնկությամբ զբաղվելուն:

Նրանք վերջիններին նշված տարածքում կանգնել թույլատրելուն են օգնել, տեղափոխման համար տրանսպորտային միջոցներ են տրամադրել, հաճախորդներից ստացած գումարները հավաքագրել են և այլն։

Placeholder
Մասիսի քաղաքապետի եղբոր նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց