Հայաստանի կանանց ֆուտբոլի հավաքականն անցկացրած տասը խաղում կրել է նույնքան պարտություն
Սպորտ
14:38 07/09/2022
Հայաստան

Հայաստանի կանանց ֆուտբոլի հավաքականն անցկացրած տասը խաղում կրել է նույնքան պարտություն

Հայաստանի կանանց ֆուտբոլի ազգային հավաքականը ավարտեց ելույթները աշխարհի 2023թ.   առաջնության ընտրական մրցաշարում: ՀԱՕԿ-ի փոխանցմամբ, նախորդ բոլոր ինը փուլերի սցենարով, վերջին՝ տասներորդում նույնպես, մեր հավաքականը պարտվել է:

Հայաստանցի մարզուհիները սեփական հարկի տակ դարձյալ խոշոր հաշվով /0:7/ «ջախջախվեցին»: Այս անգամ հեշտ հաղթանակի հասան Բելգիայի ֆուտբոլիստուհիները:

Հայաստանի հավաքականն անցկացրած տասը խաղում կրել է նույնքան պարտություն և առանց միավորի հանգրվանել խմբային աղյուսակի վերջին՝ 6-րդ  հորիզոնականում:

Placeholder
Հայաստանի կանանց ֆուտբոլի հավաքականն անցկացրած տասը խաղում կրել է նույնքան պարտություն