Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ստրասբուրգի թանգարաններն էլեկտրաէներգիայի գների աճի պատճառով կրճատելու են աշխատանքային ժամերը
Ստրասբուրգի թանգարանները կնվազեցնեն իրենց աշխատանքային ժամերը՝ փոխհատուցելու էլեկտրաէներգիայի գների կտրուկ աճը։ artguide.com-ը գրում է, որ հոկտեմբերի 3-ից Ֆրանսիայում ութ հաստատություններ, ներառյալ Ստրասբուրգի մոդեռնիստական և ժամանակակից արվեստի թանգարանը, դեկորատիվ արվեստի թանգարանը և Թոմի Ունգերերի թանգարանը, շաբաթը երկու ամբողջ օր փակ են լինելու: Մնացած օրերին թանգարանները ժամը 13:00- 14:00-ն փակ կլինեն։
Ստրասբուրգի քաղաքապետ Ժաննա Բարսեղյանն այս միջոցին է դիմել մուտքի վճարը չթանկացնելու համար։ Այնուամենայնիվ, այս որոշումը արժանացել է որոշ տեղական քաղաքական գործիչների դատապարտմանը, քանի որ այն ազդում է քաղաքի մշակութային հատվածի վրա, որը տարեկան ընդունում է մոտ չորս միլիոն զբոսաշրջիկ:
Այս ձմեռ Եվրոպայի մշակութային հաստատությունները ստիպված կլինեն նմանատիպ որոշումներ կայացնել: Օրինակ, Բրիտանիայում թանգարանների էլեկտրաէներգիայի վարձերը կարող են աճել մինչև 500 տոկոսով։ Այս առումով բրիտանական թանգարանները նույնպես կբախվեն մասնակի փակման խնդրին։