Նաև սանհանգույցների քանակով ԵՊՀ-ն շատ վաղուց այլևս չի համապատասխանում որևէ ստանդարտի.Դումանյան
Կրթություն, գիտություն
14:25 08/09/2022
Հայաստան

Նաև սանհանգույցների քանակով ԵՊՀ-ն շատ վաղուց այլևս չի համապատասխանում որևէ ստանդարտի.Դումանյան

«ԵՊՀ-ն վաղուց շատ վաղուց այլևս չի համապատասխանում որևէ ստանդարտի, ո՛չ լսրանների քանակով և հագեցվածությամբ, ո՛չ սանհանգույցների քանակով, ո՛չ էլ լսրաններում ուսանող/մակերես հարաբերակցությամբ»,-կառավարության ճեպազրույցների սրահում հայտնեց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը տեղեկացնելով, որ ինքը մինչև հիմա էլ համատեղության կարգով դասախոսում է այնտեղ:

Ըստ նրա՝ Խոսակցություններն այն մասին, թե Երևանի պետական համալսարանի շենքը կարող է հյուրանոց դառնալ, հիվանդ երևակայության արգասիք է։ 

Նախարարաը սակայն շեշտեց, որ չի առաջարկում դատարկել համալսարանի շենքը և ո՛չ ԵՊՀ-ն, ո՛չ Բժշկական համալսարանը խնդիրներ չունե, քանի որ այլ կարգի շենքեր են, և կմնան որպես համալսարանական:

«Բայց ես չգիտեմ, թե ինչ ավանդույթներ են կապված որոշ պրիզմայատիպ շենքերի հետ և դրանց վերաբերյալ մեր մանկությունից սկսած ոչ մի հիշողություն չկա որպես մշակութային միջավայր»,-ասաց ԿԳՄՍ նախարարը

Ըստ նախարարի՝ այս կամ այն շենքի գնումը նախարարությանը հետաքրքրում է այնքանով, որքանով դրանից կարող է շահել նոր գաղափարը, որի իրականացումը ուղղված չէ հյուրանոցային բիզնեսի զարգացմանը։

Placeholder
Նաև սանհանգույցների քանակով ԵՊՀ-ն շատ վաղուց այլևս չի համապատասխանում որևէ ստանդարտի.Դումանյան