Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահի նոր ընտրությունը կանցկացվի Երևանում
Սպորտ
20:38 09/09/2022
Հայաստան

Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահի նոր ընտրությունը կանցկացվի Երևանում

Շվեյցարիայի Լոզանում մեկնարկել է միջազգային օլիմպիական կոմիտեի գործկոմի երկօրյա  նիստը ՝ հիբրիդային համակարգով: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը։

«Միջոցառման առաջին օրը մասնակիցները քննարկել են «Կանվոնդո-2024»`  պատանեկան և «Միլանո-Կորտինա-2026» ձմեռային օլիմպիական խաղերի որակավորման մրցումների սկզբունքները: Կանոնները պետք է սահմանեն միջազգային մարզական ֆեդերացիաները և ներկայացնեն գործկոմի հաստատմանը:
Հաստատվել են «Փարիզ -2024»-ի մրցումների ժամանակացույցի փոփոխությունները: Լսվել է նաև «Լոս Անջելես-2028»-ի նախապատրաստական աշխատանքների մասին զեկույցը:

ՄՕԿ-ը բազմաթիվ մտահոգություններ ունի բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի / IBA /  կառավարման վերաբերյալ: Կազմակերպության գործկոմը այդ առթիվ նամակ է ուղարկել IBA-ին:
Բռնցքամարտը ներկայումս ընդգրկված  չէ 2028թ. Լոս Անջելեսի օլիմպիական խաղերի  ծրագրում:Պատճառաբանվում է, որ մարզաձևում ցանկալի առաջընթաց չկա: Բայց ՄՕԿ-ը կշարունակի հետևել կառավարման աշխատանքներին:

Ինչպես հայտնի է, «Տոկիո-2020»-ի բռնցքամարտի վարկանիշային մրցաշարերն անցկացվել են ՄՕԿ-ի աշխատանքային խմբի ղեկավարությամբ, որովհետև IBA-ն զրկվել էր  նման հնարավորությունից։

Նշանակվել է ֆեդերացիայի նախագահի նոր ընտրություն, որը կանցկացվի սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 1-ը ՝ Երևանում»:

 

 

 


 

Placeholder
Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահի նոր ընտրությունը կանցկացվի Երևանում