Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ուկրաինայից արտահանվող հացահատիկի ծավալը հասել է գրեթե 2,5 մլն տոննայի
Ուկրաինայի նավահանգիստներից արտահանվող հացահատիկի ծավալն այսօր կազմում է մոտ 2,5 մլն տոննա, մթերային գործարքի շրջանակներում այնտեղից դուրս է եկել 105 նավ։ Այդ մասին է Anadolu գործակալության տարածած լուրին անդրադարձել է «Գազետա ռու»-ն։
«Ուկրաինայի նավահանգիստներից գյուղմթերքների անվտանգ փոխադրման միջանցքի ստեղծման մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց ի վեր դրանով անցել է 105 նավ, իսկ երթուղիով արտահանվող ցորենի ծավալը մոտեցել է 2,5 մլն տոննայի»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ այս պահին Համատեղ համակարգման կենտրոնի հսկողության ներքո ուկրաինական նավահանգիստներում հացահատիկի առաքումը շարունակվում է նախատեսվածի համաձայն։