The Telegraph. Պուտինի նախազգուշացումը ԵՄ-ին ստիպեց հրաժարվել գազի գնի վերին շեմի ներդրումից
Տնտեսություն
18:00 10/09/2022
Աշխարհ

The Telegraph. Պուտինի նախազգուշացումը ԵՄ-ին ստիպեց հրաժարվել գազի գնի վերին շեմի ներդրումից

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի զգուշացումը ստիպեց Եվրամիությանը հրաժարվել գազի գնի սահմանափակում սահմանելու նախաձեռնությունից։ «Գազետա ռու»-ն գրում է, որ այդ մասին հայտնում է The Telegraph-ի սյունակագիր Թոմ Ռիսը։

Նրա կարծիքով, նախօրեին հանդիպման ժամանակ ԵՄ նախարարները խնդրել են Եվրահանձնաժողովին նախապատրաստել էներգետիկ շուկաներում լարվածությունը թուլացնելու մանրամասն ծրագիր։ Ռիսը նշել է, որ Եվրոպան բախվել է սուր ճգնաժամի, որն առաջացել է էներգակիրների գնի կտրուկ աճի և դրանց անբավարարության հետևանքով։

«Բրյուսելում նախարարները շտապ փորձում են պատրաստվել դաժան ձմռանը»,-ամփոփել է փորձագետը։

Եվրահանձնաժողովը սեպտեմբերի 9-ին նախարարների արտակարգ նիստում ներկայացրել է էներգետիկ ճգնաժամի հաղթահարման հինգ կետերից բաղկացած ցանկը։ Այդ միջոցառումների շարքում ներկայացվել է նաև ռուսական գազատարի վրա գների վերին շեմ սահմանելու առաջարկը։

Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն, ով մասնակցել է Բրյուսելում կայացած հանդիպմանը, ասել է, որ ԵՄ անդամ երկրների նախարարները չեն կարող որևէ որոշման գալ Ռուսաստանից գազի գնի վերին շեմի սահմանման հարցում։

Placeholder
The Telegraph. Պուտինի նախազգուշացումը ԵՄ-ին ստիպեց հրաժարվել գազի գնի վերին շեմի ներդրումից