Ռուս զբոսաշրջիկները չեն սպառնում Վրաստանի անվտանգությանը. Վրաստանի ՊԱԾ
Քաղաքական
15:13 10/09/2022
Տարածաշրջան

Ռուս զբոսաշրջիկները չեն սպառնում Վրաստանի անվտանգությանը. Վրաստանի ՊԱԾ

Ռուս զբոսաշրջիկների թվի աճը չի սպառնում Վրաստանի անվտանգությանը: «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ՝ այդ մասին լրագրողներին ասել է Վրաստանի Պետական անվտանգության ծառայության ղեկավար Գրիգոլ Լիլուաշվիլին։

«Ռուս զբոսաշրջիկներ Վրաստան են եկել 2018 և 2019 թվականներին: 2019 թվականին հաշվետու ժամանակահատվածում ուղիղ երկու անգամ ավելի շատ են ժամանել, մինչդեռ դիվերսիաներ կամ ահաբեկչություններ չեն եղել: Մեր ծառայությունները ՆԳՆ-ի և այլ կառույցների հետ միասին ամեն կերպ փորձում են զտել անցանկալի հյուրերին: Ոչ ոք հնարավորություն չի ունենա հանրային տարածքում տեսնել սահմանին կալանավորված կամ այստեղից վտարված այլ երկրների քաղաքացիների, ովքեր աչքի են ընկել չարամիտ կամ կասկածելի գործողություններում: հետևաբար պետք չէ անհանգստանալ, խուճապի մի մատնվեք»,-լրագրողներին ասել է Լիլուաշվիլին։

Նրա խոսքով, ներգնա զբոսաշրջիկների կողմից քրեական իրավախախտումների վիճակագրությունը զրոյական է։

Տեղեկատվության ազատության զարգացման վրացական ոչ կառավարական կազմակերպության (IDFI) զեկույցի համաձայն՝ 2022 թվականի մարտ-հունիս ամիսներին Վրաստան է մուտք գործել 277 հազար 698 ՌԴ քաղաքացի, 42 հազար 577 մարդ դեռ չի լքել երկիրը և գտնվում է երկրում։ Վերջիններս, ենթադրաբար, երկար ժամանակով են եկել։ Կազմակերպության տվյալներով՝  2018-2022 թվականներին Վրաստանի քաղաքացիություն ստացած անձանց 72%-ը (6075-ը) եղել են Ռուսաստանի քաղաքացիներ։

Վրաստանի իշխանությունները պնդում են, որ երկիր ժամանող զբոսաշրջիկների թիվը չի գերազանցում մինչ համաճարակային մակարդակը։

Placeholder
Ռուս զբոսաշրջիկները չեն սպառնում Վրաստանի անվտանգությանը. Վրաստանի ՊԱԾ