Մալխաս Ամոյանն՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Արթուր Ալեքսանյանը՝ եզրափակչում
Սպորտ
22:02 11/09/2022
Հայաստան

Մալխաս Ամոյանն՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Արթուր Ալեքսանյանը՝ եզրափակչում

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնությունում հունահռոմեական ոճի ըմբիշ, 77 կգ քաշային Մալխաս Ամոյանը հաղթել է աշխարհի նախկին չեմպիոն, սերբ Վիկտոր Նեմեշին։ Այսպիսով, Մալխաս Ամոյանը նվաճել է բրոնզե մեդալ։ 

Օլիմպիական չեմպիոն, աշխարհի և եվրոպայի բազմակի չեմպիոն, 97 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը դուրս է եկել եզրափակիչ, որտեղ կպայքարի աշխարհի առաջնություններում իր 4-րդ ոսկե մեդալի համար։

Եզրափակիչը կկայանա սեպտեմբերի 12-ին:

Placeholder
Մալխաս Ամոյանն՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Արթուր Ալեքսանյանը՝ եզրափակչում