Արթուր Ալեքսանյանը՝ աշխարհի չեմպիոն
Սպորտ
23:10 12/09/2022

Արթուր Ալեքսանյանը՝ աշխարհի չեմպիոն

Բելգրադում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնության 97 կգ քաշայինների եզրափակչում Հայաստանի ներկայացուցիչ օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը դարձավ աշխարհի չեմպիոն։ Ալեքսանյանը եզրափակչում  5։1 հաշվով հաղթեց Եվրոպայի գործող չեմպիոն  բուլղարացի Կիրիլ Միլովին։

Այսպիսով, Արթուր Ալեքսանյանն աշխարհի քառակի չեմպիոն է։ Նա աշխարհի առաջնություններում չեմպիոնի տիտղոսին էր արժանացել 2014, 2015 և 2017 թվականներին։

 

Placeholder
Արթուր Ալեքսանյանը՝ աշխարհի չեմպիոն